Սպասեք նոր «հնչեղ» հրապարակումների իրավապահներից, Միքայել Արզումանյանին հիմա էլ դիտավորություն կվերագրեն. փաստաբան
Սպասեք նոր «հնչեղ» հրապարակումների իրավապահներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի Միքայել Արզումանյանին հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»»,- գրել է Սարգսյանը։