Արևմտյան երկրները չեն կարողանա թուլացնել Ռուսաստանին. Լավրով
Արեւմտյան երկրներին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանին, ինչպես նախկինում դա ոչ մեկին չի հաջողվել։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ուղղված ելույթի ժամանակ։
«Մեր պետության պատմության մեջ եղել են ավելի լուրջ փուլեր, երբ շատերի մոտ Ռուսաստանին թուլացնելու ցանկություն է առաջացել։ Համոզված եմ, որ սա չի ստացվի, ինչպես նախկինում ոչ մեկի մոտ չի ստացվել»,- ասաց նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն ակնհայտորեն ձախողվում են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում միայնակ չէ՝ Եվրասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները համաձայն չեն Արևմուտքի կողմից սեփական կանոնները պարտադրելու հեռանկարին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր խոսքում խոսել է նաեւ հիբրիդային պատերազմի մասին, որը հավաքական Արեւմուտքը սանձազերծեց Ռուսաստանի դեմ։