ԱՄՆ հետախուզություն. Ռուսաստանը Ուկրաինայում ունի կադրային լուրջ խնդիրներ
Ռուսական բանակը Ուկրաինայում կադրերի խնդիր ունի և ուղիներ է փնտրում իր զորքերի թվաքանակն ավելացնելու համար։
«Մենք կարծում ենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը փորձում է լրացնել այդ բացը` պայմանագրային զինծառայողների հավաքագրելով, մասնավորապես՝ խրախուսելով վիրավոր զինվորներին կրկին վերադառնալ մարտի դաշտ», - ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, ում անունը գաղտնի է պահվում։
Այս տեղեկատվությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա։