Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից տեղափոխված քաղաքացիներին (լուսանկարներ)
Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:
Մարզպետն այցելել է Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։
Մարզպետարանի աշխատակիցներն սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։
«Գործընթացը կշարունակվի»,-հայտնում են մարզպետարանից։


