Աշխարհում կապիկի ջրծաղիկով վարակվածների թիվը գերազանցել է 50 հազարը
Աշխարհում կապիկի ջրծաղիկով վարակվածների թիվը գերազանցել է 50 հազարը, վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել, չորեքշաբթի հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ի դրությամբ, հայտնի է, որ վարակված է 50496 մարդ, մահացել է 16 մարդ, այդ թվում՝ 3-ը՝ անցած շաբաթվա ընթացքում։
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում (17,994): Տասնյակում են նաև Իսպանիան (6543), Բրազիլիան (4693), Ֆրանսիան (3547), Գերմանիան (3467), Մեծ Բրիտանիան (3413), Պերուն (1463), Կանադան (1228), Նիդեռլանդները (1 160) և Պորտուգալիան (1160): 846):