Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանը ապակայունացնելու մեջ
Էգեյան ծովում թուրքական կործանիչների դեմ Հունաստանի գործողությունները սադրանք են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ Աթենքն իբր փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, որում ՆԱՏՕ-ն օգնում է իրենց։
«Մենք լավ գիտենք Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի իրավունքները ոտնահարելու փորձերի իրական պատճառները։ Մենք նաև տեսնում ենք, թե ում է այսօր օգնում ՆԱՏՕ-ն, որտեղ ժամանակին նրանք պատշաճ աջակցություն չցուցաբերեցին Թուրքիային ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների ֆոնին»,- հավելել է Էրդողանը:
Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Անկարան կզարգացնի սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ ի պատասխան պետության անվտանգությանը սպառնացող սպառնալիքների։