Ռուսաստանի ապագան կախված է հատուկ ռազմական գործողության արդյունքից. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ երկիրը բավական ռեսուրսներ ունի Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիան հաղթելու համար: Այդ արդյունքից կախված է Ռուսաստանի և աշխարհի ապագան:
Այս մասին նա գրել է Դաշնության խորհրդի կայքի իր բլոգում։
«Կասկած չկա, որ մենք կունենանք բավարար ռեսուրսներ հաղթելու համար: Հատուկ գործողության արդյունքից է կախված ոչ միայն Ռուսաստանի՝ որպես ամբողջական, ինքնիշխան, ուժեղ պետության գոյությունը, այլև այն, թե ինչպիսին կլինի աշխարհը դրա ավարտից հետո։ Արդյո՞ք այն կշարունակի շարժվել դեպի բազմաբևեռ մոդել, թե՞ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կհաստատեն իրենց գլոբալ հեգեմոնիան»,- գրել է Մատվիենկոն։