Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի. Բորել
«Մոտ ապագայում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չի ավարտվի». Այս մասին Պրահայում ունեցած ելույթում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է UNIAN-ը։
Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի արձագանքել ուկրաինական պատերազմի բացասական հետեւանքներին։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը, պատերազմը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին և Ուկրաինային, այլև ողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությանն ու կայունությանը, ընդգծել է Բորելը։