Ռուսաստանը կպաշտպանի Մոլդովայի ռուսալեզու բնակչությանը. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մոլդովայի ռուսալեզու բնակիչների մասին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կպաշտպանի նրանց։ Այս մասին նա ասել է ելույթի ժամանակ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Մոլդովայի կազմում Գագաուզիայի գոյությանը և ակնարկել, որ նրան պետք է ավելի մեծ ինքնավարություն տրամադրել։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մոլդովայի և Մերձդնեստրի ռուսալեզու բնակչության շահերը որևէ կերպ չտուժեն։ Չմոռանանք նաև, որ, բացի Մերձդնեստրից, Մոլդովան ունի նաև Գագաուզիա, որը նույնպես հավակնում է հատուկ կարգավիճակի և արդեն ունի այս հատուկ կարգավիճակի որոշակի տարրեր»,- ասել է Լավրովը։
Լավրովն ընդգծել է, որ Մոլդովայի իշխանությունները պետք է դադարեն խաղալ Արևմուտքի կողմից պարտադրված աշխարհաքաղաքական խաղերը և մտածեն այն մարդկանց շահերի մասին, ովքեր ապրում են կողք կողքի։