Սերբիայում սկսվել են զորավարժություններ
Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կոսովոյի անվտանգության գոտում զորավարժությունների մեկնարկի մասին։ Դա տեղի է ունեցել նախքան Բելգրադի և Պրիշտինայի միջև մուտքի փաստաթղթերի նոր համաձայնագրերի ուժի մեջ մտնելը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ վարժանքներն անցկացվում են ներգրավված ստորաբաժանումների մարտունակության բարձր աստիճանը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու կարողությունը պահպանելու նպատակով։
Զինվորականները նաև հավելել են, որ զորավարժություններն իրականացվում են Կոսովոյի և Մետոհիայի հետ վարչական գծում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։