Վահե Դոխոյանը, օրեր առաջ, զորամասից սրտի կաթվածով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հոսպիտալ
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքի իր էջում. «Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ որ կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ փակված է 75%-ով, որի արդյունքում ստենտավորվեցի։
Ավելի ուշագրավ մանրամասներ մի փոքր ավելի ուշ.... Այս պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել հոսպիտալի և սրտաբանական հիվանդանոցի հոգատար անձնակազմին։ Շնորհակալ եմ նաև ինձ ճանաչող և չճանաչող այն մարդկանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ։ Հիմա հետվիրահատական վերականգնողական բուժում եմ ստանում, արդեն վիճակս լավ է, ամեն ինչ կարգին է»,-գրել է նա։