Գագիկ Ծառուկյանը զորակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Սուլմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։ Նա մասնավորապես նշել է.
Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին:
Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս. . .