Բոտուլիզմից վեց տուժած կա, որից երկուսի վիճակը ծանր է. (տեսանյութ)
«2016 թվականին գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք ՝ վեց տուժածով: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում, հունվարի 3-ին: Թունավորվածները օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի թթու, որը ինը մարդ է կերել, բայց թունավորում գրանցվել է վեց հոգու մոտ: Բանն այն է, որ պահածոյացված սնունդն իր համն ու հոտը չի կորցնում, և մարդիկ ուտելիս չեն էլ կասկածում, որ պահածոն արդեն թունավոր է»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նա նշեց, որ տուծածներից երկուսի վիճակը ծանր է:
Մասնագետը խորհուրդ տվեց խուսափել պահածոյացված կարմիր պղպեղ, սմբուկի խավիար, լոլիկի, վարունգի մարինադ, կանաչիների պահածոներ ուտելուց:
Մանրամասները՝ տեսանյութում