Ադրբեջանը բողոքում է Արցախում արտադրվող «Մադաթով» կոնյակի վաճառքի դեմ
Ադրբեջանի Պետական մաքսային վարչությունը դիմում-բողոք է հղել Ռուսաստանի պետական մաքսային վարչության պետին «Մադաթով» կոնյակը Դամադեդովո օդանավակայանում վաճառելու համար: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
ԼՂՀ տարածքում արտադրված կոնյակը վաճառվում է Մոսկվայի Դոմադեդովո օդանավակայանի ազատ առևտրի գոտում:
Այս պատճառով ադրբեջանական կողմը բողոքում է ռուսական համապատասխան մարմիններին և պահանջում թույլ չտալ Ղարաբաղում արտադրված ինչ որ բան վաճառել Ռուսաստանի տարածքում: