Դպրոցների արձակուրդները երկարաձգվեցին ևս մեկ շաբաթով
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց դպրոցների ու մանկապարտեզների արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգել: Մինչ դեռ, հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել էր, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։
Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր է որոշում ընդունվի: Փաստորեն կառավարության նիստում Առողջապահության նախարարը հաշվի առնելով վերջին օրերի մահացության դեպքերը կառավարության նիստում առաջարկել է դպրոցները հետաձգել ևս մեկ շաբաթով:
Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` այս պահին 11 հիվանդ միացված է արհեսատական շնչառական ապարատի, ևս 600 հոգի անվճար բուժզննում է ստացել Երևանում և մարզերում: Թե քանի հոգի է այս ընթացքում մահացել H1N1 վիրուսից` նախարարը չի նշել: