Ուկրաինան «իր լավագույն ընկերոջը» կարող է կորցնել
Ուկրաինան կորցրել է «իր լավագույն ընկերոջը»՝ ի դեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Politico» պարբերականին։
Նշվում է, որ քաղաքական գործչի հրաժարականը հուսահատեցրել է Կիևում նրա դաշնակիցներին: Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Լոնդոնը չի պահպանի «Ուկրաինայի հետ բարեկամության սերտ կապերը»։
Մասնավորապես, արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ ոչ ոք չի կարող փոխարինել Ջոնսոնին։ Նա հատուկ ընդգծել է երկու առաջնորդների միջև (Վլադիմիր Զելենսկի և Բորիս Ջոնսոն) «քիմիան»՝ նշելով, որ դա դժվար թե հնարավոր լինի մեկ այլ առաջնորդի դեպքում։