6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ճապոնիայի հյուսիսային հատվածում
Ինչպես նշում է rbc.ru-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզում` 51.4 կմ խորության վրա, ինչի մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Ճապոնիայի տարածքում գրանցվել էր 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: