Մակրոնը Ռուսաստանն անվանել է «վերջին կայսերական գաղութատիրական տերություններից մեկը»
«Ռուսաստանը հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։ Սա տարածքային պատերազմ է։Մենք մտածում էինք, որ նման պատերազմներ այլեւս չեն լինի եվրոպական հողում։ Սա 20-րդ, նույնիսկ 19-րդ դարի սկզբի պատերազմ է»,- AFP-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը՝ Ռուսաստանն անվանելով կայսերական վերջին գաղութատիրական տերություններից մեկը։
«Ռուսաստանը ներխուժել է հարեւան երկիր՝ իր շահերը պաշտպանելու համար»,-հավելել է Մակրոնը՝ Կրեմլին մեղադրելով նոր տեսակի հիբրիդային համաշխարհային պատերազմ սանձազերծելու մեջ։