«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկան է մահացել
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր»։
Հիշեցնենք, որ ըստ ԱՆ տվյալների` 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում։