Ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
Վազող տողեր

Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է. Թագուհի Թովմասյան

Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է, որը տարբեր փաստարկներով հիմնավորում է փաստաբանական կողմը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Օրերս ինձ է դիմել Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինների ապօրինությունների արդյունքում խախտվում է Ավետիք Չալաբյանի հիմնարար՝ արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքը, և նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ` հավելելով, որ հայաստանյան ներպետական պաշտպանության մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են քաղաքական զգայուն գործերով, ուստի գտնում է, որ վերոնշյալ ապօրինությունները եզակի բնույթ չեն կրում ու դարձել են օրինաչափություն։

Անհրաժեշտություն եմ համարում այս թեմային հանրային հնչեղություն հաղորդելը, քանի որ իրավական դաշտում տարվող աշխատանքը անպտուղ է:

Այսպես․ փաստաբանի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիլյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։

Նույնիսկ Թոռնիկ Աիլյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար, իսկ մեղադրանքի հիմքում դրված հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։

Փաստաբանը նշել է նաև, որ ՀՀ դատախազությանը ներկայացվել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով և գտնվում է քննության փուլում։ Նախաքննության ամբողջ ընթացքում հանդես են եկել մի շարք միջնորդություններով՝ ուղղված դատախազությանը և քննիչին, որոնք կամ մերժվել են կամ հետաձգվել ու այդպես էլ լուծում չեն ստացել։

Նշել է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Դատարան Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որը Դատարանի համապատասխան որոշմամբ բավարարվել է մասնակի՝ կալանավորման ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օր ժամկետով այն պատճառաբանությամբ, որ ․․․ դեռևս առկա են չհարցաքննված, սակայն դեպքի վերաբերյալ էական տեղեկություններ տիրապետող հնարավոր անձինք, որպիսի պայմաններում մեղադրյալը կարող է ազդել վկաների վրա…

Ըստ փաստաբանի՝ Դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Նույնիսկ դատական քննության ընթացքում դատարանի հարցադրմանը, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում կատարել Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու համար, քննիչը հայտնել է, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է, և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը:

Այսինքն, տվյալ պարագայում քննիչը «արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող դատավոր»-ին հայտնել էր, որ չկա այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, և միայն մեղադրական եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազին, սակայն դատավորը Ավետիք Չալաբյանին պահում է կալանքի տակ՝ գոյություն չունեցող և չկատարվող քննչական գործողությունների կատարման համար:

Վերոնշյալ և այլ քրեադատավարական կանոնների խախտման առկայության պայմաններում փաստաբանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ, փաստաբանի համոզմամբ՝ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում են խտրական բնույթ, երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ սկսած բերման ենթարկելու պրոցեսից, վերջացրած կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունով, Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի դատական ակտով, քննիչի և դատախազի կողմից դատավարական ժամկետների և կարգի դիտավորյալ խախտումով, չորրորդ՝ քաղաքական դրդապատճառներով։

Փաստորեն, հերթական անգամ ականատեսն ենք գործող իշխանության կամայական կալանավորումների արատավոր երևույթին, ինչի վառ ապացույցն է նաև Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի՝ առ այսօր ազատության մեջ գտնվելու հանգամանքը»։