Հենրիխ Մխիթարյանը խորհրդանշական հավաքականում
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը քվեարկությամբ որոշում է 1-ին կեսի խորհրդանշական հավաքականը: Մխիթարյանի օգտին քվեարկել է օգտատերերի 62 %-ը, ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ընդգրկվել է ընտրանում:
Աջ կիսապաշտպանի դիրքում քվեարկության էին դրված Հենրիխ Մխիթարյանի, Լերոյ Սանեի («Շալկե»), Կինգսլի Քոմանի («Բավարիա») և Ռաուլ Բոբադիլյայի («Աուգսբուրգ») թեկնածությունները: