Չինաստանը Ղրղզստանին կտրամադրի 7,1 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն
Չինաստանը Ղրղզստանին 7,1 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի։
Այս մասին կողմերը պայմանավորվել են տարեսկզբին՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի Չինաստան կատարած այցի ժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը։
«Չինական կողմը մտադրություն է հայտնել Ղրղզստանի պաշտպանության նախարարությանը տրամադրել 50 միլիոն յուանի [մոտ 7,1 միլիոն դոլար] ռազմատեխնիկական օգնություն»,- ասել է նա։
Նրա խոսքով` այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեսկզբին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի Չինաստան կատարած այցի ժամանակ։
Ինչպես պարզաբանել է նախարարը, ղրղզական կողմը պետք է կազմի իրեն անհրաժեշտ պաշտպանական տեխնիկայի ցուցակը և ուղարկի Չինաստան։
«Հենց մեր կողմից այս ցուցակը կազմվի, այն կհամաձայնեցվի չինական կողմի հետ»,- ասել է Կուլուբաևը։ Նա ընդգծել է, որ խոսքը «տեխնիկական օգնության» մասին է։