Գերմանիան մտադիր է այսուհետ մերժել Հայաստանից մեկնած փախստականների դիմումները
Գերմանիայի Բավարիա դաշնային հողի կառավարությունը մտադրված է ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղից ժամանակ փախստականների դիմումները մերժվելու են։ Կառավարության ներկայացվելիք ցուցակում ընդգրկված է նաև Հայաստանը։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung գերմանական թերթը։
Բավարիայի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը կառավարության նիստում հայտնել է, որ անվտանգ ծագումով երկրների փախստականների դիմումները կմերժվեն: Կառավարության ներկայացված ցուցակում հայտնվել են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը, Գամբիան, Բանգլադեշը։
Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։