Ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
Քաղաքականություն

Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը.Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

Հուլիսի 26-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը՝ ուղղված քաղաքական երկխոսության օրակարգի հարստացմանը:

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Այս առումով նշվել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում շարունակական և նպատակաուղղված աշխատանքների և երկու երկրներում անցկացվող գործարար համաժողովների կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով երկկողմ համագործակցության շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումները։ Չեխիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Չեխիային Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:

Արարատ Միրզոյանը Յան Լիպավսկիին է ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ` ընդգծելով, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։