Ռուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր ՊետրոսյանըՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըԶանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է (տեսանյութ)ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահինՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանՌուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել ենՄեսսին սահմանեց Աշխարհի առաջնության երեք նոր ռեկորդԱնկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը (տեսանյութ)Սխալմունք է. ԱԺ-ն պարզաբանել է Մեռելոց օրերի հետ կապված հայտարարությունը«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերումՏարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ ՊուտինԴանիելյանի դեմ արշավի հետևում Փաշինյանն ու նրա թիմն են. «Հրապարակ»
Հասարակություն

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ղազավանի միջադեպի 2 մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող ԻԺ-43 մոդելի որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի: Համայնքի տներից մեկի բակում 27-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու ձեռքից հրացանը վերցնելու ընթացքում կրակոց է արձակվել, ինչի հետևանքով նշված տան բնակիչներ՝ 52-ամյա կինը և վերջինիս 27-ամյա որդին, ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ, ինչը պատճառ է հանդիսացել 52-ամյա կնոջ մյուս՝ 29-ամյա որդու` վերոհիշյալ անձանց հետ վիճաբանելու համար, որի ընթացքում էլ վերջինս ևս ստացել է վնասվածքներ:

«Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից 52-ամյա կնոջ և վերջինիս 27 ու 29-ամյա որդիների՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։45-03:00-ի սահմաններում:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ անձանց՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող ԻԺ-43 մոդելի որսորդական հրացանը, վերցվել են նմուշներ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից Ղազարավան համայնքի 27-ամյա և 26-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: