«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր ՊետրոսյանըՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըԶանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է (տեսանյութ)ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահինՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանՌուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել են
Հասարակություն

Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան․ չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը․ Հոխիկյանը՝ Թաթուլ Հակոբյանին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հուլիսի 25-ին, տեսանյութ է տարածել Արցախի Շուշիի շրջանի Մեծշեն և Հինշեն գյուղերի մոտ կառուցվող ճանապարհի մի հատվածից՝ ներկայացնելով կառուցման ընթացքը։

Լրագրողը միտումնավոր թե անգիտությամբ թույլ է տվել մի քանի շատ կարևոր սխալ, որոնք անհրաժեշտ է շտկել․

1․ Թաթուլ Հակոբյանը Արցախի բնակավայրերի մասին օգտագործում է թուրքական «Ղայբալու» անունը, ինչը մերժելի է, քանի որ Շուշիին պատկանող տվյալ բնակավայրը կոչվում է Ղայբալիշեն։

2․ Թաթուլ Հակոբյանը Արցախի Շուշիի շրջանի Հինշենից մինչև Մեծշեն նոր ճանապարհի կառուցման մասին խոսելիս ասում է, թե այդ գյուղերում և հարակից տարածքներում ռուս խաղաղապահներ չկան, և պայմանավորվածություն կա, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց աշխատանքն անելու են առանց ռուս զինվորականների հսկողության։ Լրագրողը որպես ապացույց, նույնիսկ մեջբերում է իբրև թե Մեծշեն գյուղի բնակիչների հաստատող խոսքերը այդ մասին։

Եթե դա իրականություն է, ապա լրջագույն վտանգ է տեղի բնակիչների համար՝ թողնել թշնամու ներկայացուցիչներին առանց հսկողության։

Ես ինքս զանգահարեցի Հինշեն գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին և Մեծշեն գյուղի համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանին։ Երկու համայնքապետերն էլ նախ նշեցին, որ Թաթուլ Հակոբյան անունով լրագրող իրենց հետ չի հանդիպել և իրենցից ոչինչ չի հարցրել ռուս խաղաղապահների տեղակայման և գործունեության մասին՝ այն դեպքում, երբ այդ հարցերը կարգավորվում են գյուղապետերի միջոցով։

Տեղի բնակիչներին ևս Թաթուլ Հակոբյան անունով լրագրողը չի հանդիպել և չի հարցրել ռուս խաղաղապահների մասին կամ հարցրել է, բայց հրապարակել այն, ինչ իրեն է ձեռնտու։

Հինշեն և Մեծշեն գյուղերի համայնքապետերը շեշտեցին, որ ռուս խաղաղապահները հերթափոխով հսկում են ադրբեջանցի ճանապարհաշինարարների աշխատանքը, և չի լինում որևէ պահ, որ նրանք մնան առանց հսկողության։ Դա նաև մեր կողմի պահանջն է, որը կատարվում է պատշաճորեն։

Ես կապ հաստատեցի նաև Արցախի կառավարության հետ։ Այնտեղ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են բոլոր այն վայրերում, որտեղ ադրբեջանցի որևէ շինարար կա Արցախի կողմից հսկվող տարածքում։ Ադրբեջանցիները չեն կարող անարգել մտնել անգամ չեզոք գոտի։

Ռուս խաղաղապահները կարող են չլինել բոլոր փոքր խմբերի կողքին, բայց կան առանձին դիտակետեր, որտեղից հսվում են յուրաքանչյուր ադրբեջանցու կատարած աշխատանքները։

Թշնամու աշխատանքները պատշաճ կերպով դիտարկվում են նաև Արցախի Պաշտպանության բանակի կողմից։

Ի վերջո, օրեր առաջ հերթական անգամ ինքս՝ Նաիրի Հոխիկյանս եմ եղել նշված հատվածում և սեփական աչքով տեսել, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարները հայ և ռուս զինվորականների հսկողության տակ են՝ պաշտոնապես ռուս խաղաղապահների հսկողության տակ։

3․ Թաթուլ Հակոբյանը նշում է, թե «Ճանապարհը սկսվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից և անցնում մի փոքր տարածք Ադրբեջան․․․,»։ Լրագրողին անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան և չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը։ Նույնպիսի ոգևորությամբ այսպիսի լրագրողները վաղը կարող են նաև Երևանն ու Սիսիանը անվանել Ադրբեջան՝ հաշվի առնելով, որ թշնամին դա էլ է իրենը համարում։

Զերծ մնացեք թշնամուն ծառայելուց՝ գիտակցաբար, թե անգիտությամբ՝ թեկուզ հովանավորների թելադրանքով։