Սահմանվել է ՔՊ-ի հարկատեսակ․ Էս տեմպերով չի բացառվում, որ կոմունալ վճարների հետ այն դառնա պարտադիր տուրք․ Նաիրա Զոհրաբյան
Նոր հարկատեսակ է սահմանվել՝ ՔՊ-ի հարկատեսակ։ Այս վերտառությամբ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է տերմինալների վրա հայտնված նոր «ՔՊ ֆոնդի» վճարմանը։
Նա մասնավորապես գրել է․
«Փաստորեն, հայաստանյան տերմինալներում այսուհետ կարող եք իշխող կուսակցության անդամավճարը վճարել, կամ՝ նվիրատվություն անել Նիկոլի կուսակցությանը։
Էս տեմպերով չի բացառվում, որ օրենսդրական փոփոխություն կատարվի և որպես պարտադիր հարկատեսակ, օրինակ՝ «հպարտ քաղաքացու տուրք» սահմանվի և գազի ու ջրի կոմունալ վճարների հետ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտադրվի վճարել նաև ՔՊ-ին իր բաժին տուրքը»։
