Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ. Հովիկ Աղազարյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, ինչքան էլ որ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում:

Այնուամենայնիվ, եթե իշխանություններն այսքանը գիտեն, առավելեւս, եթե այդ մասին արդեն նաեւ հրապարակավ են արտահայտվում, հարց է ծագում՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Չէ՞ որ հակառակ դեպքում՝ ամեն մեկս իրավասու կլինենք մտածել, որ կամ սա իշխանական հերթական սուտն է, որով փորձում են պատերազմական մեղքերը փաթաթել ԳՇ նախկին պետի վզին, կա՛մ էլ, որ ճշմարտություն է, սակայն ամենավերին ատյաններից հովանավորում են Գասպարյանին՝ նրան բանտ չտանելով:

Վերջապես, որ վախենում են, որ եթե նման մեղք գործած Գասպարյանին կալանավորեն, նա շատ բան կպատմի: Ամեն դեպքում, բուն փաստը սա է. Գասպարյանին հրապարակավ մեղադրել են, սակայն նրան չեն բանտարկել: Ուրեմն ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց.

- Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները, ովքեր այս կամ այն ձևով ազդել են պարտության վրա, կանգնելու են օրենքի առաջ:

- Երկու տարի է, որ նույն բանն եք ասում:

- Ճիշտ եք՝ երկու տարին շուտով կլրանա, բայց մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի հետ խաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ, օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը «ապահովելու» համար:

- Պարո՛ն Աղազարյան, թշնամին շարունակում է իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալ, այս պայմաններում որքանո՞վ է ռեալ խաղաղության օրակարգը:

- Խաղաղության օրակարգի ճանապարհով գնալը չի նշանակում աչքաթող անել, հաշվի չառնել մեր հանդեպ թշնամաբար մոտեցող մեր հարեւանների նկրտումները: Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, ամեն ինչ անենք հասնելու խաղաղության օրակարգի մեկնարկին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները: Դրա համար մենք խաղաղության օրակարգին զուգահեռ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը բոլոր ասպեկտներով:

- Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին:

- Արցախի ճակատագիրը տեսնում եմ ինքնորոշման իրավունքի պայքարով լցված, մենք ամեն ինչ անում ենք սատարելու Արցախի մեր հայրենակիցներին: Թե այդ պայքարի ճանապարհին որտեղ եւ ինչպիսի հանգրվանի կհասնենք, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այն մասը, որն այսօր հայկական է, մնալու է այդպիսին, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հադրութի կորցրած տարածքներն էլ վերականգնենք:

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալը օրերս նշանակվեց ԳՇ պետ: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս: Ինչ վերաբերվում է անձամբ պարոն Ասրյանին, ապա ես վստահ եմ, որ նաեւ մյուս գեներալները պարզապես ենթարկվել են այդ պահին իրենց ղեկավարությանը: Այնպես չի, որ անդառնալի սխալ են թույլ տվել, պարզապես նրանք դարձել են իրադրության պատանդը:

- Չե՞ք վախենում, որ նորից կարող են դառնալ «իրադրության զոհ»:

- Ես չեմ կարծում, պարոն Ասրյանը հայրենասեր, պատրաստված ռազմական գործիչ եւ նվիրյալ հայ մարդ է:

- Պարո՛ն Աղազարյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԸՀ նախագահի հավանական թեկնածուն Վահագն Հովակիմյանն է:

- Նման քննարկումներ մեզ մոտ չկան դեռ, բայց եթե նման ցանկություն ունենա պարոն Հովակիմյանը, եւ մեր քաղաքական թիմն էլ համարի դա ճիշտ, ապա ես ինքս դեմ չեմ լինի: Որովհետեւ Վահագն Հովակիմյանին վերաբերվում եմ որպես լուրջ պրոֆեսիոնալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: