Սոցիալական ճգնաժամի պատճառով բրիտանացի թոշակառուները ստիպված են աշխատել
Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ թոշակառուներ են գնում աշխատանքի՝ ճգնաժամի պատճառով։ Այս մասին գրում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալները, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Գնալով ավելի մեծ թվով թոշակառուներ են իրենց ավելի աղքատ զգում, քան նախկինում, սպառողների վստահությունը գտնվում է բոլոր ժամանակների ռեկորդային ցածր մակարդակի վրա, իսկ գնողունակությունը նվազում է ամեն ամիս: Այս ամենը նպաստում է, որ մարդիկ թոշակի գնալուց հրաժարվեն»,- նշվում է հրապարակման մեջ։
65 տարեկանից բարձր աշխատանք փնտրողների թիվն աճել է 66000-ով կամ 8,5%-ով, ինչը կազմում է ընդհանուր աճի կեսից ավելին։ Նույն կատեգորիայի կանանց թիվն աճել է 37 հազարով կամ 6,8%-ով։
Հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը գնաճն անվանել է Միացյալ Թագավորության գլխավոր խնդիրը։ Նա մատնանշել է այն սուտ կանխատեսումները, որոնք քաղաքացիները ստանում են արդեն մի քանի տարի։