Ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
Վազող տողեր

ՀՀ-ում բռնաճնշումները տեղի են ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո. Չալաբյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ընթերցեց Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմավիր ՔԿՀ-ից:

«Սիրելի՛ բարեկամներ,

արդեն երկուսուկես ամիս է, ինչ ես գտնվում եմ՝ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում: Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էր լինել կատարվողի էության մասին, ապա hիմա փաստերը ակնհայտ են դարձնում իմ և արդեն իմ ընտանիքի հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը: Բերենք օրինակներ՝ պլանավորված սադրանք, ապօրինի բռնաճնշում, մոնտաժված ձայնագրություն, որով փորձում են հասարակության աչքում ինձ վարկաբեկել: Հապշտապ, ձախողված ընթացակորգով օրենքի փոփոխություններ՝ քրեական գործ սարքելու համար: Հարցաքննության իմիտացիա, որի նպատակը ինձ անազատության մեջ պահելն էր, և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը: Օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացում և դրա հիման վրա բացարձակ ապօրինի մեղադրական եզրակացության ներկայացում դատարանում: Եթե այդ ամենը քիչ էր՝ ապօրինի բիրտ բռնաճնշումներ և փորձ՝ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Իմ և ընտանիքիս հանդեպ հաշվեհարդարը, սակայն ընդամենը մի փոքր օղակն է բռնաճնշումների, որոնք իրենք կիրառել են չորս տարիների ընթացքում, բայց նամանավանդ այս վարչախմբի կողմից տանուլ տված պատերազմից հետո տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ սկսած շարքային զինվորից մինչև երկրի նախկին նախագահ: Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք ասես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության իրենց ֆունդամենտալ հայտարարությունները: Ելույթներով միայն իրենց աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող խրախճանքի և թողտվության վրա: Բռնաճնշումների ալիքը կարող է կանգնեցնել միայն գիտակից հասարակության պայքարը: Այս ընթացքում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ինձ և ինձ նման ապօրինի կալանավորված մարդկանց:

Մեր պայքարը անավարտ է, քանի վարչախմբի անդամները կարող են անմեղ մարդկանց սպանել ու մնալ ազատության մեջ, բազմաթիվ ճակատագրեր կործանել, իրար հետ համագործակցելով քրեական գործեր կարել առանց օրինական պահանջի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ: Եթե մենք չենք ուզում դառնալ Հայաստանում գործող խամաճիկային վարչախմբի հերթական զոհը, ապա պետք է մի կողմ թողնենք կամընտրանքը և անտարբերությունը, միասնական պայքարենք օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդար դատավարության համար:

Դրանով իսկ երաշխավորենք մեր և մեր երեխաների բնական իրավունքը՝ ապրել ազգային, անվտանգ և իրապես արդար երկրում: Մինչ այդ ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ բազմաթիվ ընկերներին, գործընկերներիս այն բոլոր մարդկանց, ովքեր այս դժվարին օրերին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին: Խոստանում եմ՝ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական պայքար հանուն հայրենիքի և մեր իղձերի իրականացման»: