Գեղարքունիքի մարզպետի «արկածները» Վարդավառի օրը․ նա խմած, Mercedes-ով ավտովթարների պատճառ է դարձել. Shamshyan.com
Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում վթարը արձանագրվել է նույն վաշտի ավագ տեսուչ Կառլեն Բաղյանի կողմից։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։
Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ (խմած)։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ Նա Գեղարքունիքի մարզպետն է։