Ամեն երրորդ ամերիկացին մտածում է զենք վերցնել և պայքարել իշխանությունների դեմ
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ երկրի կառավարությունը կոռումպացված է։ Ամեն երրորդ (28%) ամերիկացին վախենում է, որ առաջիկա տարիներին ստիպված կլինի զենք վերցնել իշխանությունների դեմ։ Այս մասին հայտնում է The Hill թերթը՝ վկայակոչելով Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտի հարցմանը։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Ամերիկայի քաղաքացիների մոտ 56%-ը վստահ է ընտրությունների առանձնահատկություններին և ճշգրտությանը, մինչդեռ հանրապետականների շրջանում այդ ցուցանիշը չի գերազանցում 33%-ը։
Համապատասխան հարցումն անցկացվել է մայիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ գրանցված 1000 ընտրողների շրջանում: