Մեծ Բրիտանիայի վարչապետը ստանձնել է Զելենսկու ամենամեծ աջակիցը լինելու պատասխանատվության բեռը
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը ծրագրում է երրորդ անգամ այցելել Կիև։ Այդ մասին գրում է The Telegraph-ը։
Նշվում է, որ Ջոնսոնը նախատեսում է սեպտեմբերին մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք։ Մինչ այդ նա ապրիլին և հունիսին եղել է Կիևում։
«Նա իսկապես զգում է Զելենսկու ամենամեծ աջակիցը լինելու պատասխանատվության բեռը։ Նա չի կարող պարզապես հեռանալ և չհամոզվել, որ աշխարհն իր թիկունքն ունի»,- ասել է աղբյուրը։