ԱՄՆ-ում երեխաների շրջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքերն են գրանցվել
ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ, հայտնում է The Guardian-ը:
Ըստ իշխանությունների՝ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:
Այդ երկու դեպքերը, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն, միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում են ստանում: