«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր ՊետրոսյանըՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըԶանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է (տեսանյութ)ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահինՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանՌուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել են
Հասարակություն

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին»․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրվա իշխանությունները մահացու մեղքեր ունեն և բազմաթիվ արատներ։ Արատների թվում են՝ փնթիությունը, անգրագիտությունը, մի խոսքով՝ վատ կառավարումը։

Վերջին շրջանում բազմաթիվ են բողոքներն անձնագրային բաժիների աշխատանքներից։ ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները հերթերի մեջ նվաստանում են, կորցնում են ժամանակը և քայքայում նյարդերը։

Հերթերն այնքան մեծ են, որ տարածվում են շենքից դուրս։ Ամառվա այս շոգին դա իշխանության կողմից վիտամին «D»–ի հարկադրական «պատվաստում» է։ Այն իշխանության, որն, իբր, սիրում է բոլորին, հպարտանում բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։

Օրերս այցելել եմ Երևանի մի քանի անձնագրային բաժիններ։ Բոլոր տեղերում էլ պատկերը նույնն էր՝ հերթեր, փնթի սպասարկում, արևի տակ «չիր» դարձող քաղաքացիներ, քրտնքահոտ։

Իմ զրույցները բաժնի պետերի հետ և անձնական դիտարկումները հանգեցրին այն եզրակացության, որ բացի այլ պատճառներից քաղաքացին արևի տակ չորանում է ու հերթերի մեջ «տապակվում» նաև այն պարզ պատճառով, որ անձնագրային բաժիններում աշխատակիցների սուր դեֆիցիտ կա։ 10–12 կետերից սպասարկվում է 2–3–ը կամ լավագույն դեպքում 4–ը։

Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիներին սպասարկող աշխատակիցների քանակը մի քանի անգամ քիչ նախատեսված պատուհանների քանակից, անձնագրայինների պետերը միաբերան պատասխանում էին, որ որոշ ժամանակ առաջ եղել են կրճատումներ, բայց հիմա նոր աշխատողներ չկան։ Թե ինչու անձնագրայինների հաստիքները չեն համալրվում, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ 100-հոգանոց հոսքին 2–3 հոգով օբյեկտիվորեն չեն կարող արագ սպասարկել։ Արդյունքում՝ հերթեր, հայհոյանքներ, գետնին նստած երեխաներ, «հպարտ քաղաքացիների» անհույս հայացքներ․․․

Եվ այսպես, անձնագրայիններում հերթերն առաջանում են ոչ միայն սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված (մարդիկ մեկնում են արձակուրդի, և անձնագրային հարցերը կարգավորելու դիմումները, համեմատած տարվա մյուս եղանակների հետ, զգալիորեն շատ են), այլ վատ կառավարման հետևանքով։
Ի դեպ, նույն այդ «հպարտ քաղաքացիներին» իշխանությունները սիրում են նաև այլ թեմաներով։

Նրանց մի մասին տանջում են ավտոմեքենաների գազաբալոնների պատմություն հորինելով, մյուս մասից դրսից ուղարկված դոլարը կամ ռուբլին են կրճատում 3 տոկոսով, էն երրորդներին սպասեցնել են տալիս կադաստրի բաժիններում հերթերի մեջ, չորրորդներին վնաս են տալիս դոլար–դրամ հարաբերակցության կտրուկ խախտմամբ, հինգերորդներին ինֆարկտի են հասցնում բարձր գնաճով, վեցերորդներին վնասում են անկանխիկ գործառույթներին անցնելու թեմայով, յոթերորդներից ուզում են բանկային գաղտնիքը գողանալ, ընդդիմախոսներին էլ հետապնդում են՝ դատարանի դահլիճում մահվան հասցնելով կամ «անզգույշ» ձևով ավտոշարասյան տակ գցելով․․․»: