Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Միջազգային գործընկերները քարտ բլանշ են տալիս ՀՀ իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի համար ժողովրդավարական արժեքների պահպանման և քաղաքական բռնաճնշումների դադարեցման հարցը շատ ակտուալ է, քանի որ ընդդիմության նկատմամբ հետապնդումները հասել են իրենց գագաթնակետին։ Իսկ այն, որ ընդդիմադիրների դեմ ճնշումները նոր թափ են ստանալու, կանխատեսելի էր դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո, առավել ևս՝ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ Փաշինյանը խոսում էր պողպատյա մանդատի մասին և մուրճ ճոճելով՝ սպառնում ընդդիմությանը։

Փաշինյանը բոլոր սուպերվարչապետական լծակները կենտրոնացրել է իր ձեռքում և երկիրը տանում է ավտորիտարիզմի ճանապարհով, որի անբաժան մասը քաղաքական բռնաճնշումներն են։ Հակառակորդը շարունակում է հոխորտալ Հայաստանի հասցեին, ոտնձգություններ իրականացնել մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն մեր իշխանությունների ցուցումով ուժային կառույցներն ու իրավապահ համակարգը թշնամու կողմից եկող սպառնալիքներին արձագանքելու փոխարեն իրենց ջանքերը կենտրոնացնում են այն խնդրի վրա, թե ինչպես կարող են լռեցնել ու ճնշել ընդդիմությանը։ Դրա արդյունքում է, որ այսօր ունենք մեծ քանակությամբ քաղբանտարկյալներ։ Իսկ Փաշինյանի իշխանությունը քրեական հետապնդումները դարձրել է մահակ ընդդիմադիրների գլխավերևում, որ ինչպես ցանկանա, այնպես էլ կարողանա օգտագործել։

Այսինքն, Փաշինյանի համար այս հարցում որևէ հետ պահող կամ զսպող հանգամանք չկա։ Իսկ իրենց ժողովրդավարության բաստիոններ համարող երկրները և միջազգային կառույցները լուռ են, ինչն ավելի է ոգևորում ՀՀ իշխանություններին։ Փաշինյանն այնքան է խանդավառված այդ իրողությունից, որ ժողովրդավարական հիմնական արժեքները ակնհայտ կերպով ոտնատակ անելու հետ մեկտեղ իրեն թույլ է տալիս որպես Հայաստանի միջազգային բրենդ հռչակել ոչ ավել, ոչ պակաս հենց ժողովրդավարությունը։ Իսկ նրա արտերկրյա գործընկերները (շատերի կարծիքով, 2018 թ. իշխանափոխության ու ներկայի տարածաշրջանային գործընթացների շահառուները) ողջունում են նրա այդ քայլը, ՀՀ ժողովրդավարական առաջընթացի մասին բանաձևեր են ընդունում, անգամ ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների թեման առաջ մղելու անվան տակ գումարներ տրամադրում ՀՀ իշխանություններին, իսկ այդ միջոցները իշխանավորներն օգտագործում են իրենց բարգավաճման համար։

Կարճ ասած՝ միջազգային գործընկերները քարտ բլանշ են տալիս ՀՀ իշխանություններին։ Եվ դրա հերթական օրինակն էլ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն էր, թե այս պահին չի կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ ԵՄ դեսպանի հայտարարությունը զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա գործունեությունը 2018 թվականից հետո, սակայն առնվազն տարօրինակ է, քանի որ, եթե, օրինակ՝ «նախկինների» օրոք որևէ մի ընդդիմադիրի մատը փուշ մտներ, ԵՄ-ի ներկայացուցիչները և նրանց հարող իրավապաշտպանները սկսում էին տիեզերական աղմուկ բարձրացնել, Հայաստանին վերաբերող զեկույցներ կազմել և «դասախոսություններ» կարդալ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին։ Իսկ ինչո՞ւ է ԵՄ դեսպանը Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում՝ 4 տարի շարունակ ոչ միայն չտեսնելու տալիս քաղաքական բռնաճնշումներն ու քաղբանտարկյալների առկայությունը, այլև իր հայտարարություններով կանաչ լույս վառում իշխանությունների ապօրինությունների շարունակության համար։

Մի՞թե ընդդիմության հավաքներին մասնակցող ակտիվիստները, ՀՅԴ-ական երիտասարդները, առանց որևէ հիմնավոր պատճառի կալանավորված Ավետիք Չալաբյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մահացավ դատարանի դահլիճում, և իշխանություններին քննադատելու պատճառով իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մյուս քաղաքացիները քաղաքական դրդապատճառներով չե՞ն հետապնդումների ենթարկվում։ Քաղաքական ելույթների համար նույնիսկ այդ մարդկանց հարազատներն են ճնշումների ենթարկվում։ Թերևս իրեն ժողովրդավարության առաջամարտիկ համարող Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի լռությունը վկայում է այն իրողության մասին, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքներն իրենց համար ոչ թե արժեքային համակարգ են, այլ աշխարհաքաղաքական շահարկումների և երկակի չափանիշների կիրառման գործիք։

Այսինքն, երբ ՀՀ իշխանությունները կատարում են Արևմուտքի աշխարհաքաղաքական հրահանգներն ու ծրագրերը, ապա նրանք ինչպես ցանկանան, այնպես էլ կարող են վարվել, իսկ երբ չեն ցանկանում կատարել այդ ցուցումները, ապա եվրոպական համայնքի երկրների ներկայացուցիչները միշտ էլ դրդապատճառներ կգտնեն ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում դասեր տալու համար։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները դադարել են մեր ներքին օրակարգը սպասարկելուց, նրանք ավելի շատ դրսի շահերն են առաջ մղում Հայաստանի շահերի հաշվին և անընդհատ զիջումներ կատարում։ Փորձը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներին որևէ ֆունդամենտալ արժեքային համակարգ չի հետաքրքրում, առավել ևս պատերազմից հետո Հայաստանում կամ Արցախում հումանիտար ծանր վիճակը, որքան, օրինակ՝ այն հարցը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով գազն ու նավթը հասցնեն իրենց երկրներ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում