Իսրայելը Բայդենին համոզել է Թուրքիային թույլ չտալ ռազմական գործողություն սկսել Սիրիայում.
Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ: Պաշտոնյաներն, ի դեպ, ցանկացել են անանուն մնալ։
Ըստ նրանց՝ Իսրայելը ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում լոբբինգ է արել, որպեսզի Վաշինգտոնը թույլ չտա Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերական կազմակերպությունների դեմ։:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան հայտնել է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին, որ թուրքական նոր գործողությունը Սիրիայի հյուսիսում լրջորեն կվնասի քրդերին և երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին: