Արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների տեղեկացնեմ, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։
Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։
Կրկին բոլորին առողջություն եմ մաղթում»։