Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել տնտեսական հարցերի շուրջ։ Զրույցի մանրամասների մասին հայտնել է БелТА։
«Հիմնական թեման երկկողմ համագործակցությունն է: Քննարկվել են տնտեսության ոլորտում առանցքային հարցերի մի շարք, այդ թվում՝ ներմուծման փոխարինման կոնկրետ նախագծեր»,- ասվում է հրապարակման մեջ:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային օրակարգը։ Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է Թեհրանում կայացած բանակցությունների մասին։ Բացի այդ, նախագահները պայմանավորվել են Ռուսաստանում Բելառուսի նոր դեսպանի նշանակման շուրջ։ Դեսպանի թեկնածու է Դմիտրի Կրուտոյը։