Քաղաքապետ Սոբյանինն ու դերասան Բեզրուկովը՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել
Բրյուսելի նոր հակառուսական պատժամիջոցների տակ ընկել են 57 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Ռոստեկի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում տալով ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հոդվածին։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև դերասաններ Սերգեյ Բեզրուկովն ու Վլադիմիր Մաշկովը։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Սբերբանկ»-ը և ութ այլ կազմակերպություններ։