Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է ռուսական գազ գողանալ
Ուկրաինայի իշխանությունները պետք է «առգրավեն» ռուսական գազի ավելցուկը, որը մտնում է ուկրաինական պահեստարաններ՝ երկրի տարածքով Եվրոպա ռուսական «կապույտ վառելիքի» տարանցման ժամանակ: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով Գերագույն Ռադայի պատգամավոր, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Դմիտրի Ռազումկովի գրառմանը։
Նրա կարծիքով՝ դրա շնորհիվ, Կիևը կկարողանա բարելավել պետության էներգետիկ իրավիճակը։ «Ռուսական գազի ավելցուկը պետք է օրենքով բռնագրավվի և մղվի մեր պահեստարաններ: Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում։ Մենք ամեն օր միլիոնավոր խորանարդ մետր ռուսական գազ ենք մղում և չենք ապահովում մեր սեփական պահեստարանները անհրաժեշտ պաշարներով»,-գրել է նա։
Քաղաքական գործչի տեսանկյունից Ուկրաինայի ղեկավարությունը «Нафтогаз» ընկերության հետ միասին պարտավոր է մշակել ծրագիր, որը կներառի ռուսական ավելցուկային գազի «բռնագրավում»։ Բայց, իրականում, դա կլինի Կիևի տարանցման պարտավորությունների ուղղակի խախտում։