Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը
Քաղաքականություն

Ընդունո՞ւմ եք այն փաստը, որ եթե չլինի ՌԴ և Իրանի համատեղ շահերը` դուք Սյունիքը հանձնում էիք թուրքերին. Արտակ Զաքարյանը մի քանի հարց է ուղղել ԱԳՆ-ին

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԳՆ ղեկավարությու´ն, թեկուզև դուք համարվում եք դավաճան ու հողատու իշխանությունների անբաժանելի մասը, այնուամենայնիվ պատասխանեք հետևյալ կարևորագույն հարցերին:

Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ TRT պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական «հարաբերություններին» անելով հետևյալ հայտարարությունները:

1. «Թուրքիան որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է անում ( ի նկատի ունի Հայաստանին) և դա բնական է»:

Հարց: Ի՞նչ ժեստեր է արել Թուրքիան ձեզ կամ ՀՀ-ին այս ընթացքում: Բացի ձեր կողմից 2018թ. իշխանազավթմանն աջակցելուն և Արցախի դեմ 2020թ. սանձազերծած պատերազմում ծայրահեղական ջիհադիստներ ու Bayraktar tb 2 ուղարկելուց, ուրիշ ի՞նչ «ժեստերի» մասին է խոսքը գնում:

2. Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ ասել է, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր: Բացի այդ` կարևոր է համարել նաև Միջին միջանցքը:

Հարց. ի՞նչ եք համաձայնեցրել Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ համաձայնագրում, ինչու՞ է Թուրքիայի ԱԳՆ-ն ձեր անունից ասում, որ համաձայնեցրել եք «Զանգեզուրի միջանցքը» և վերջապես ի՞նչ է նշանակում Միջին միջանցք: Արդյո՞ք դա այլ միջանցք է, թե՞ թուրքերը որոշել են ձեզ նոր փաստի առաջ կանգնեցնել:

3. Թուրք նախարարը խոսել է Հայաստանից ակնկալվող քայլերի մասին` ասելով. «Մինչև այս պահը ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից Սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում»:

Հարց. ովքե՞ր են Հայաստանում այն «ֆանատիկ» խմբերը, որ խանգարում են ձեզ կատարել թուրքերի պահանջները: Եթե հասկացել եք, որ թուրքերը վատ բաներ են առաջակում, ապա ինչու՞ եք թուրքերին բողոքել, որ այդ ֆանատիկները չեն թողնում ձեզ կործանել Հայաստանը և ի՞նչու եք վախեցել ինքներդ մերժել թուրքերին: Ինչու՞ եք դրսում վախից թաքնվում ընդդիմության և Սփյուռքի թիկունքում, իսկ Հայաստանում ոստիկաններին ստիպում եք բիրտ ուժով ճնշել ու կալանավորել նրանց: Ընդունու՞մ եք այն հանգամանքը, որ ըստ Չավուշօղլուի` ՀՀ ոստիկանությունը փաստացի գործել է Թուրքիայի շահերի օգտին: Բացի այդ, ի՞նչ է ի նկատի ունեցել Չավուշօղլուն` ասելով, որ կան նաև ՀՀ-ից ակնկալվող «մյուս նախագծեր»:

4. Չավուշօղլուն շեշտել է հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը և նրանց համաձայնությունը՝ ընդգծելով, որ «դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը գալիս է, թե՝ ոչ»:

Հարց. հասկացե՞լ եք վերջապես, որ ձեր դավաճանական քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ծուղակում: Ընդունու՞մ եք այն փաստը, որ եթե չլինի ՌԴ և Իրանի համատեղ շահերը` դուք Սյունիքը հանձնում էիք թուրքերին:

5. Թուրքիայի արտգործնախարարն իր հարցազրույցը եզրափակել է հետևյալով. «կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում:

Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»:

Հարց. պարզ է, որ Հայաստանը ևս խաղաղության ու կայունության կողմնակից է և նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ձեր կապիտուլյանտ իշխանությունները կատարելու են Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները:

Եվ վերջապես գիտակցու՞մ եք արդյոք, թե ի՞նչ մակարդակի ողբերգություն եք բերել հայ ժողովրդի համար: Հասկանու՞մ եք, որ չորս տարվա ընթացքում ստեղծում եք արդեն երկրորդ պատերազմի նախադրյալները, որից խուսափելը միայն արտաքին քաղաքական հրաշքը կաևող է լինել:

Հեռացե՜ք, մեղք է մեր տուժած ժողովուրդը»: