Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը մեքենաներ ձեռք բերում քոչարյանական «Տոյոտայից». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ, չուզենալով, մի կերպ խոստովանեց, որ պետք է բյուջեից գումար հատկացնեն եւ պարեկային ոստիկանության համար մեկ անձից գնում կատարելով՝ ավտոմեքենաներ ձեռք բերեն «Տոյոտա Երևան» ընկերությունից։ Այդ ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է Քոչարյաններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն։ «Տոյոտա Երևան» ընկերության բաժնետոմսերի 60 %-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30 %-ը՝ Սեդրակ Քոչարյանին, 10%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանին։ Ու քանի որ կառավարությունը, չնայած գործադրած ջանքերին, որ ազատվի «Տոյոտայի»՝ նախկիններից եկած «մենաշնորհից», ի վերջո եկավ այն եզրահանգման, որ իրենց անհրաժեշտ մեքենաները «Տոյոտա Երեւան» ընկերությունը կարող է մատակարարել։ 

Դրա համար երեկ կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցեց նախագիծ, որով Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում 2023 թ․ հունվարից նոր պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով կառավարությունը 3,1 մլրդ դրամ կհատկացնի «Տոյոտա Երեւան» ընկերությանը։ Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի ոճով կարող ենք այսպես ձեւակերպել․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3.1 մլրդ կհատկացնի իր թշնամի Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությանը»։

Նախագծում նշված է, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր՝ մեխանիկական, եւ 130 միավոր՝ ավտոմատ տուփով մեքենա, որն արտաճանապարհային մոդել է։ Մեխանիկական փոխանցումատուփով մոդելը կարժենա 15 մլն 900 հազար դրամ, ավտոմատ փոխանցումատուփովը՝ 18 մլն 400 հազար դրամ։ Այս գնման պատճառն այն է, որ հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցչի հարցում են արել եւ պարզել, որ հայտարարված տեխնիկական բնութագրերով, քանակով՝ 175 միավոր, և մինչև նոյեմբերի 15-ը ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են: Ու քանի որ Քոչարյանի ավտոսրահից առանց մրցույթի գնվող մեքենաների թեման կարող էր շահարկումների տեղիք տալ, Փաշինյանը երեկ հայտարարեց, որ իրենք կարող էին այս նախագիծն անցկացնել չզեկուցվող հարցերի ցանկում, բայց որոշեցին զեկուցել եւ բաց, թափանցիկ խոսել, թե ինչու են որոշել այս գնումը կատարել։ Ու սկսեց արդարանալ, երկար-բարակ խոսել մեքենաներից, մեքենաների տեխնիկական հնարավորություններից, որից ինքը, դատելով խոսքից, գաղափար չունի, բայց անկաշկանդ փիլիսոփայում է, անգամ մեքենաների գույնից ու «դինամիկներից» է խոսում՝ հընթացս տափակ հումորներ անելով եւ «դեղին ժիգուլու» մակարդակի օրինակներ բերելով, թե ավտոբուսը գնում է՝ առանց դռների եւ կանգառներում չկանգնելով։ 

«Երբ որ Շիրակի եւ Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, տեղյակ եք, որ մեծ խմբաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան, դրանից հետո որոշակի հրապարակումներ եղան` ընդհուպ նրանից, թե այդ մեքենաների մեջ վեց.... ըըըը... բարձրախո՞ս, բարձրախոս` չէ, դինամիկ ո՞նց ա հայերեն.... թե ինչի ենք փող ծախսել վեց դինամիկով մեքենա գնելու, եթե կարող էինք.... Ինչների՞ն ա պետք, որ ոստիկանական մեքենայում վեց դինամիկ լինի, կարող էր երկուսը լիներ, չորսը, մեկը, կամ կարո՞ղ էր լինել, թե՞ չլինել, կարելի՞ էր, արդյոք, մեքենան գնել ավելի էժան, եւ էդպես շարունակ»։

Բայց ամենահետաքրքիրը քոչարյանական ընկերությանը պետբյուջեից 3.1 մլրդ փոխանցելու արդարացումներն էին, երբ Փաշինյանը ստիպված խոստովանում էր, որ այլ տարբերակ չունեին։ Հիշեցնենք․ պարեկային ծառայության համար այս կառավարությունը նախկինում մրցութային պայմանների բազմաթիվ խախտումներով ձեռք էր բերել չեխական արտադրության Skoda Octavia մակնիշի մեքենաներ, որոնք իրենց չարդարացրին՝ հաճախակի խափանվում էին ու շարքից դուրս գալիս։ «Խնդիրը հետեւյալն է․ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք։ Այսինքն՝ մյուս ընկերություններն ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում արձանագրում են, որ իրենք չեն կարող մատակարարել մեքենաներ։ Հիմա մենք էս պարագայում ունենք խնդիր՝ մեքենա կարող է բերել էլի մի ընկերություն՝ «Տոյոտա Երեւան» ընկերությունը, բայց էս պարագայում էլ չի կարող բերել էն մեքենաներից, որոնք մենք ձեռք ենք բերել Շիրակի եւ Լոռու մարզում»,- ասաց Փաշինյանը։

Իսկ Շիրակի և Լոռու մարզերի համար, հիշեցնենք, Toyota մակնիշի երկու մոդելի մեքենաներ են ձեռք բերել՝ Camry եւ RAV4: Հիմա մյուս մարզերի համար ձեռք են բերելու դասով ավելի բարձր մոդել՝ Toyota Furtuner, որն արդեն լիարժեք արտաճանապարհային մոդել է՝ բարձր լուսածերպով։ 

Մենք պարզեցինք, որ ստիպված են «ընտրել» Toyota Furtuner մոդելը, քանի որ ընտրության հնարավորություն առանձնապես չեն ունեցել։ Բանն այն է, որ քովիդի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ավտոաշխարհում այսօր լուրջ ճգնաժամ է առաջացել։ Մի կողմից՝ եվրոպական, ամերիկյան ու ասիական ավտոընկերությունները սանկցիաներ են կիրառել Ռուսաստանի ու ռուսական շուկայի նկատմամբ՝ հրաժարվելով մեքենա մատակարարել Ռուսաստան եւ ԵԱՏՄ երկրներ, մյուս կողմից՝ ՌԴ-ն է պատասխան սանկցիաներ կիրառել այդ ավտոարտադրողների նկատմամբ։ Արդյունքում, ճապոնական Toyota-ն, օրինակ, որի արտադրության մեջ ՌԴ-ից ներկրվող մետաղի քանակը մոտ 30 տոկոս է, զրկվել է ռուսական մետաղից՝ ըստ այդմ էապես կրճատելով մեքենաների արտադրությունը։ Նույնը, մի բան էլ ավելի վատ վիճակ է եվրոպական ավտոարտադրողների մոտ։ Ու քանի որ համաշխարհային ավտոմոբիլային բրենդների հայաստանյան ներկայացուցչությունները հիմնականում համարվում են ռուսական ներկայացուցչության ֆիլիալը եւ մեքենաների խմբաքանակը ստանում են ՌԴ-ին հատկացվող քանակից, հիմա կանգնել են փաստի առջեւ։

Բայց «Տոյոտա Երեւան» ընկերությունը, լինելով ամենահզորը հայաստանյան ավտոշուկայում, կարողացել է անձնական կապերի, այդ թվում՝ ճապոնական Toyota ընկերության ղեկավարության հետ անձնական հարաբերությունների շնորհիվ շրջանցել ռուսական սանկցիաները եւ ստանալ Toyota-ի որոշ մոդելների խմբաքանակ, այս դեպքում՝ Toyota Fortuner մոդելի, որոնք ավելի վաղ արտադրության էին՝ 2022 թ․ հունվար-փետրվար ամիսների, եւ կանգնած էին նավահանգիստներում։ Պատերազմն ու դրանից բխող սանկցիաների կիրառումն սկսվելուն պես՝ այդ մեքենաներն այլեւս չեն ուղարկվել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է այդ մոդելներն ուղարկել Հայաստան։ Որոշ ժամանակ անց դրանք կլինեն Երեւանում։ Ընդ որում, «Տոյոտա Երեւանը» կառավարությանն այս Toyota Fortuner մոդելները վաճառելու է շուկայականից էականորեն ցածր գնով՝ 15-18 մլն դրամով, մինչդեռ «Տոյոտա Երեւանի» պաշտոնական կայքում գինը նշված է 31-38 մլն դրամ»: