Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը
Քաղաքականություն

Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը քաղաքական վրեժխնդրություն է. ես չեմ մասնակցի. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու և իմ հարգելի բացակաների մասին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Խորհրդի անդամները արձակուրդից մեկ օրով հետ են գալու՝ քննարկելու այս անընդունելի գործընթացը, ինչու՞, որովհետև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չնայած ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների շահն են սպասարկել, բայց բացակայել են ԱԺ նիստերից ու քվեարկություններից։

Քանի որ այդ ցուցակում բացակայում են թվով 4 ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնց մեջ եմ նաև ես, ցանկանում եմ հայտնել հետևյալը.
Լինելով հանրային քաղաքական գործիչ՝ իմ բոլոր քայլերը անում եմ հրապարակային եւ մշտապես անհրաժեշտ եմ համարում հրապարակել կամ առնվազն հանրությանը տեղյակ պահել այն գրությունների մասին, որոնք ուղղում եմ թե՛ ներպետական կառույցներին, թե՛ միջազգային ատյաններին։

Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

Իսկ օրացուցային կիսամյակը ներառում է տվյալ դեպքում 2022 թվականի հունվարից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը։

Տեղեկացնում եմ, որ պատգամավորական գործունեությանս ողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել եմ բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայությանս պատճառները.

Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում:

Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով:

Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը:

Բայց չնայած այս իրողությանը` իմ համոզմամբ ըննդդիմադիր պատգամավորները իրենց ընտրողների պահանջով հանրահավաքային շարժման են մասնակցել խորհրդարանից դուրս՝ պայքարելով հրապարակային դաշտում: Այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից:

Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը, իմ խորին համոզմամբ, քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Մինչդեռ ընդդիմադիրները հասարակության կոնկրետ զանգվածի պահանջն են ներկայացրել Փաշինյանին և իր ապիկար իշխանությանը:

Հ․Գ․ Ու թեև ԱԺ խորհրդի անդամ եմ, այնուամենայնիվ նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստին, բնականաբար, չեմ մասնակցելու: Սա դեմ է ժողովրդավարական չափանիշներին, իսկ ժողովրդավարությունն անընդհատ գործընթաց է ու պետք է բոլոր իրավիճակներում դեմոկրատիայի սկզբունքները պահպանվեն»: