Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Կարմիր գծերը» փոխարինվեն տրանսպորտի համար երթևեկելի գոտիներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր իշխանությունները վերջապես պետք է կողմնորոշվեն՝ սպասարկելու են բոլո՞ր ՀՀ քաղաքացիների, թե՞ միայն իրենց ընտանիքների, օլիգարխների, ընկերների, կուսակիցների, իրենց հարստացնող բիզնեսմենների, որոշ սահմանափակ խմբերի, մասնավորապես՝ ավտոմեքենա ունեցողների շահերը: Եթե սպասարկելու են բոլոր քաղաքացիների շահերը, ուրեմն, քանի որ նրանց մեծամասնությունը չունի այնքան գումար, որ կարողանա գնել ավտոմեքենա, Երեւանում պետք է գործի քաղաքային տրանսպորտ, այլ ոչ թե դրա տնազը:

«Արմենպրեսից» տեղեկացանք, որ ոստիկանության եւ քաղաքապետարանի ղեկավարներն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում «ՃՈ պետը ներկայացրել է երթևեկության միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները: Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու եւ առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Սիրելինե՛րս, հերիք է զբաղվեք աչքակապությամբ: Եթե դուք մայրաքաղաքի կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում մեծ տարողունակություն ունեցող տրամվայները փոխարինել եք «կարմիր գծերով», որոնք փողոցի թողունակությունը փոքրացնում են մեկ երրորդով կամ նույնիսկ՝ կիսով չափ, նայած, թե այդ փողոցն ունի 3, թե 2 երթեւեկության գոտի, խաչմերուկների բարեկարգումը ոչինչ չի փոխի:

Չգիտեմ՝ կա՞ ն «կարմիր գծեր» աֆրիկյան եւ այլ հետամնաց երկրների մայրաքաղաքներում, թե՞ Երեւանն է ամենավայրենի մայրաքաղաքը, բայց մեր ժողովրդին հարիր եվրոպական փորձը հուշում է, որ «կարմիր գծերը» պետք է փոխարինվեն միայն քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիներով: Այլ ավտոմեքենաներն իրավունք չպետք է ունենան երթեւեկելու մայթերին կից այդ գոտիներով:

Այդ դեպքում քաղաքային տրանսպորտի աշխատանքը կդառնա անխափան, առանց խցանումների, ինչը հնարավորություն կստեղծի կանգառներում տեղադրել տաբլոներ, որոնք քաղաքացիներին կտեղեկացնեն, թե քանի րոպեից կժամանի իրենց հետաքրքրող քաղաքային տրանսպորտային միջոցը: Ինչպես որ այսօր արվում է Եվրոպայի՝ իր ժողովրդին հարգող եւ արժանապատիվ մայրաքաղաքներում:

Վերը նշված խորհրդակցության ընթացքում շոշափվել է նաեւ մոպեդների եւ էլեկտրասամոկատների արդեն իսկ վտանգավոր դարձած խնդրի կարգավորման հարցը, որի մասին սկսել են ահազանգել անգամ բժիշկները: Հիշեցնեմ, որ այդ հարցի մասին եւս առաջինն եմ բարձրաձայնել այս տարվա ապրիլի 26- ին «Հրապարակում» տպագրված «Էլեկտրասամոկատների վտանգները» հոդվածում:

Այս հարցում եւս կարիք չկա հեծանիվ հորինել: Եվրոպայում այն վաղուց արդեն կարգավորված է: «Կարմիր գծերի» փոխարեն ստեղծվելիք քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիների մայթերին կից մասերում պետք է գծվեն հեծանիվների եւ էլեկտրասամոկատների համար նախատեսված նեղ անցուղիներ: Նաեւ պետք է արգելել դրանց և մոպեդների երթեւեկը մայթերով:

Իսկ եթե որոշել եք Հայաստանում կիրառել Միացյալ Նահանգների փորձը, որտեղ տրանսպորտն այնքան էլ լավ չի աշխատում, բարի եղեք արագորեն բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները՝ հասցնելով դրանք ամերիկյան մակարդակի: Որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա գնելու ավտոմեքենա եւ չունենա տրանսպորտի կարիք:

Առայժմ, սակայն, մեր երկրում ամերիկյան և եվրոպական մակարդակի աշխատավարձեր են ստանում այդ երկրների ընկերությունների համար աշխատողները և որոշ պաշտոնյաներ, որոնք ժողովրդի անունն օգտագործելով՝ հնարավորություն են ստացել իրենք իրենց նշանակել այդպիսի աշխատավարձեր: Նրանք հենց իրենց հարմարության համար են պահպանում այդ չարաբաստիկ «կարմիր գծերը», որոնք առաջացնելով անվերջանալի խցանումներ՝ թունավորում են սովորական աշխատավորների, ուսանողների, դպրոցականների, թոշակառուների եւ այլոց կյանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: