Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչի՞ է ուզում հասնել Բաքուն՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ «նայեզդներ» անելով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ադրբեջանական մեդիան հերթական «նաեզդն» արեց Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դեմ։ Թե ինչ նպատակ ուներ, հայտնի չէ, իհարկե, բայց կարելի է կռահել։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ չեն իրականացնում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զինված կազմավորումների դուրսբերումը։ Հղում տալով անանուն բարձրաստիճան ռուս զինվորականներին, որոնք այս գարնանն այցելել են Բաքու, նա հայտարարել է, որ նրանց խոստումը՝ կապված հայ զինվորական ստորաբաժանումների դուրսբերման հետ, որը պետք է տեղի ունենար մինչեւ հունիսի վերջը, չի իրականացվել հուլիսի կեսի դրությամբ։

Ընդ որում, անհասկանալի է մնում՝ խոսքը վերաբերում է Հայաստանի մշտակա՞ն բանակին, թե՞ ԼՂՀ զինված ստորաբաժանումներին։ Ավելին, Ալիեւը չի մանրամասնել, թե որ դիրքերից պետք է հեռանան հայկական ստորաբաժանումները։ Ադրբեջանի նախագահի հայտարարության կոնտեքստից ամեն դեպքում հասկացվում է, որ խոսքը Հայաստանի մշտական բանակի մասին է, որի դուրսբերման ուղղությամբ, Ռուսաստանը, որպես 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմ, որով վերջ դրվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, բավարար ազդեցություն չի գործադրում։

Այլ խոսքով, Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է առնում ՌԴ քաղաքական միջնորդության արդյունավետությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ ռուս խաղաղապահների՝ առաջնագծում տեղակայման նպատակահարմարությունը։ Ալիեւն այս հայտարարությունդեմարշով հանդես է եկել երկու այլ կարեւոր իրադարձությունների ֆոնին։ Նրա հայտարարությունից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Եվս մի քանի օր անց հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, առանց ռուսների միջնորդության։

Շատ բաներ հանդուրժող Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այս կարեւոր իրադարձություններին չի արձագանքել՝ թերեւս կարծելով, որ չի կարելի խանգարել երկկողմ եւ բազմակողմ կարգավորմանը։ Սակայն Ադրբեջանի նախագահի մեղադրանքները Ռուսաստանի գործողությունների ոչ բավարար արդյունավետության մասին, ռուսների՝ բանակցությունները մեկուսացնելու փորձերը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափազանց «լպրծուն» դիրքորոշումը նշանակում են, որ արդեն մոտ ժամանակներս հայկական եւ ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ եւ Թուրքիայի լիակատար աջակցությամբ ռուս խաղաղապահները կհեռանան իրենց տեղակայման վայրից։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Հայաստանի քաղհասարակության թույլտվությամբ, բացահայտ կերպով անտեսում է Ղարաբաղի հայ համայնքի շահերը, փոխանակում է դրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմամբ։ Կարիերային շահերը, իշխանության պահպանումն այնքան առաջնային են Փաշինյանի համար, որ արդեն ակնհայտ կերպով նրան անվանում են քաղաքական ավանտյուրիստ։ Ղարաբաղի իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցող իրադարձությունները։

Պաշտոնական Երեւանի բացահայտ դավաճանական կեցվածքը, որը նույնիսկ ղարաբաղահայության խնդիրները չի դնում բանակցությունների օրակարգում, այնքան մեծ է, որ տեղի գերատեսչությունները ոչինչ չունեն ասելու։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տանուլ է տվել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այլ նաեւ իշխանության գալուց հետո ժխտել է լիովին արդարացի մադրիդյան սկզբունքները։ Փաշինյանը փաստացի կերպով սադրել է Ադրբեջանին՝ սկսել ռազմական գործողություն՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմանների վերականգնման ուղղությամբ։

Հիմա էլ Հայաստանի վարչապետը փաստացի կերպով ժխտում է Ղարաբաղի ժողովրդի սուբյեկտայնությունը, ժողովուրդ, որը բանակցային կողմ չի հանդիսանում։ Ավելին, նրա համաձայնությամբ Ռուսաստանը փաստացի կերպով հեռացվում է բանակցային գործընթացից, եւ ռուս խաղաղապահների կարգավիճակը, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում, դրվում է հարցականի տակ, իսկ ԼՂՀ-Արցախն իր ճակատագրի որոշման գործում զրկված է ձայնի իրավունքից։

Պաշտոնական Երևանը, նորմալացնելով հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ՝ նրանց պայմաններով, ոչ միայն դավաճանում է ԼՂ բնակչությանը, այլ նաև վերջնականապես Հայաստանը ներքաշում է արևմտյան և հակառուսական ուղեծրի մեջ։ Եթե Ռուսաստանը որոշում չի կայացրել՝ վերջնականապես հեռանալ տարածաշրջանից և կորցնել ազդեցությունն Անդրկովկասում, ստիպված է սկսել կոնկրետ և խիստ բանակցություններ Բաքվի և Անկարայի հետ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով, որպեսզի սահմանափակի Անկարայի պանթյուրքական էքսպանսիան դեպի Արեւելք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: