Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը
Քաղաքականություն

Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան:

Դրանց մի մասն արդեն բավարարված է, մյուս մասը բավարարման փուլում է:

Հիշեցնեմ, որ Թուրքիան սահմանը 1993թ. փակել էր Քարվաճառի/Քելբաջարի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուն պես:

1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանավորում էր գոնե երկու գյուղ կամ երկու շրջան Ադրբեջանին հանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մեկն էր:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին հանձնվեց 9 շրջան, ինչպես նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր:

Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևյալն են՝

1.բավարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով,

2.պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

3.ճանաչել հայ-թուրքական սահմանն ըստ Կարսի պայմանագրի,

4.տրամադրել Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զույգին (միայն այս կետի մասով է նիկոլական իշխանությունը հրապարակավ անհամաձայնություն հայտնում, մյուսների մասով իրենք «OK» են):

Այս բոլոր կետերն ամրագրված են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանությունները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրվող գնահատականի նախագիծը:

Թուրքիան բազմիցս է նշել, որ հայ-թուրքական շփումների արդյունքները կախված են Ադրբեջանի պահանջների բավարարումից (ի դեպ, սա էլ է թուրքական նախապայման, որին պաշտոնական Երևանն ակնհայտորեն ընդառաջ է գնացել): Նիկոլն այդ պահանջները առնվազն քարոզչության մակարդակով բավարարել է՝ պարբերաբար «հիմնավորելով», որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին հերթին սփյուռքի գործն է (այս երկու հարցում էլ ՀՀ վարչապետ կոչեցյալը հանդես է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ):

Հիմա ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները և նրանց կից խոսափողները փորձում են համոզել, որ նախապայմաններ չկան, ինչը լկտի սուտ է: Ուզում են ցույց տալ, թե, իբր, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցն այդ ամենի վառ ապացույցն է:

Մինչդեռ իրականությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը թուրքական կողմը պայմանավորում է հայ-ադրբեջանականով:

Պատահական չէ, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկված հարցերը չեն հանրայնացվել:

Պարզ է, որ պաշտոնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բավարարում ու դա անում է հրապարակավ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամենը՝ դեմ տալով այն ձևական հայտարարությունը, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին»: