Ուկրաինայում հայտարարել են՝ ցանկանում են բեկել ռազմական գործողության ընթացքը. շուտով անակնկալներ կլինեն
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է՝ երկրի ղեկավարությունը մտադիր է մինչև ձմեռ բեկում մտցնել ռազմական գործողությունում։
«Այժմ կարևոր է ռուսներին թույլ չտալ, որ պատերազմը ձգեն նաև ձմռանը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին լուրջ է տրամադրված ու պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք մեր տարածքները հնարավորինս շուտ ազատագրենք»,- գրել է Երմակը Տելեգրամի իր ալիքում հավելել. «Շատ բան կախված է մեր մարտիկների պատրաստվածությունից։ Մենք կբեկենք այս պատերազմի ընթացքը։ Շուտով շատ անակնկալներ կլինեն»։