ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը Ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել 52-ամյա Արթուր Հ.-ն:
Արթուր Հ.-ն փետրվարի 16-ից ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: