Ադրբեջանում պարզել են 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու ինքնությունը
Ադրբեջանում պարզել են 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու ինքնությունը։ Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է զինվորական դատախազ Խանլար Վելիեւը 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով զինվորական դատախազության կոլեգիայի նիստում։
Նա նշել է, որ զինդատախազության աշխատակիցների, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, անհետաձգելի քննչական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, ինչպես նաեւ այս ուղղությամբ կանոնավոր աշխատանքի արդյունքում որոնողական խմբերին մինչ այժմ հաջողվել է պարզել 44-օրյա պատերազմում զոհված 2908 մարդու, ինչպես նաեւ անհետ կորած զինծառայողների ինքնությունը, ապահովվել է նրանց մարմինների հանձնումն ընտանիքներին։ Խանլար Վելիեւի խոսքով՝ շարունակվում են օպերատիվ-քնչական միջոցառումները՝ 6 անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։